38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը
23.08.2024 | 15:49

Հավատալ, թե բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի , Եվրոպական «արժեքների» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող, ըստ տարբեր գործիչների հայտարարությունների , նաև միասեռական Արման Բաբաջանյանը և հրա հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա երեկ հարձակվել են առանց Նիկոլի և նրա իշխանական ոհմակի (չարախմբի) գիտության և արտոնման, չափազանց դժվար է:

Համենայն դեպս, անձամբ ես բավարար հիմքեր ունեմ չհավատալու ու չեմ կարող հավատալ, թե Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության մուտքի վրա լկտիաբար ձվեր, կարտոֆիլ, լոլիկ նետելով և վիրավորական արտահայտություններ բղավելով իրականացրած նրանց հարձակմանը նախապես տեղյակ չեն եղել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, Հայաստանի ՆԳՆ և ոստիկանության, ինչպես նաև «ԱԱԾ» կոչվածի ղեկավարները, հավատացողը թող հավատա:
Ւ՞նչ հիմքեր…
1. Բելառուսի նախագահի, Բելառուսի հանդեպ այս տարվա հունիսին Նիկոլի հայտնի հայտարարությունները:

2. Այն փաստը, որ Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Հայաստանում նրա դեսպանի դեմ բողոքի հրապարակային միջոցառմամբ Բաբաջանյանից դեռ 7 տարի առաջ (2017 թ. փետրվարի 8- ին) հանդես է եկել հենց Նիկոլն ինքը, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր:
3. Նաև այն փաստը, որ դեսպանատան վրա երեկվա հարձակումից շուրջ մեկուկես օր անց, առ այս պահը թե Հայաստանի ոստիկանության, թե գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջերում բառ անգամ չկա Բաբաջանյանին և այլոց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով հանրային քրեական վարույթ նախաձեռնելու, անգամ այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու, ոստիկանության կայքում նույնիսկ՝ գոնե վարչական պատասխանատվության ուղղությամբ վարույթ հարուցելու վերաբերյալ:
Մի՞թե Բելառուսի դեսպանատան նկատմամբ վերոնշյալ գործողությունը չի պարունակում առերևույթ խուլիգանության հատկանիշներ… Հը՞, ապա մի լավ մտածեք: Եվ սա այն դեպքում, երբ կատարվածը, թերևս, կարելի է գնահատել ոչ միայն խուլիգանության, այլ նաև պետական դավաճանության համատեքստում՝ նկատի ունենալով Բելառուսի ՀԱՊԿ անդամ լինելը, ինչպես նաև բողոքի նման անթույլատրելի քայլով Ադրբեջանին ու Թուրքիային թեկուզ անուղղակի կերպով ծառայությունների հնարավոր մատուցման հանգամանքը, որը Հայաստանի վրա մեր արտաքին թշնամիների հարձակման դեպքում կարող է արդեն կատարված փաստ լինել:
Մինչդեռ, ինչպես Հայաստանի ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, «ԱԱԾ» կոչվածը նույնպես լռում է, կարծես Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել:
4. Այդ ինչու՞ երբ ս. թ. հունիսի 30- ին, ժամը 15- ին պատվախնդիր և ազգային, քրիստոնեական արժեքների պաշտպան հայերի մի փոքր խմբով հավաքվել էինք Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ դրա դիմաց «գեյ- շքերթի» անցկացմանն (https://t.me/anivarmenia/15906… ) ընդդիմանալու, այն թույլ չտալու, առնվազն՝ տվյալ պղծագործության ստոր ու վտանգավոր նպատակների դեմ մեր բողոքը, անհամաձայնությունն արտահայտելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու նպատակով, այնտեղ, նախապես արդեն տեղյակ լինելով, մեզանից շատ ոստիկաններ, նրանց թվում նույնիսկ կարմիր բերետավորներ էին հավաքվել, որ ԼԳԲՏ- ների, այլասերվածների թանին հանկարծ թթու ասող չլինի, իսկ Բելառուսի դեսպանատան նկատմամբ երեկվա ոտնձգության ժամանակ ու վայրում որևէ ոստիկան չկար:
Էլ ի՞նչ փաստեր են պետք՝ Բելառուսի նախագահի ու Բելառուսի նկատմամբ Նիկոլ հայադավի ու նրա հակահայ ոհմակի արդեն իսկ ակնհայտ վերաբերմունքն ապացուցելու համար…
Հիմա մի շատ կարևոր ու հրապարակային հարցում՝ ուղղված Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանին, ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանին.
1.«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդի և մի շարք անդամների կողմից ս. թ. օգոստոսի 21- ին Բելառուսի դեսպանատան մուտքի վրա ձվեր, կարտոֆիլ, լոլիկ նետելը և դեսպանին կամ դեսպանատան աշխատակիցներին ուղղված վիրավորական արտահայտություններ բղավելը պարունակու՞մ է քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ, եթե այո, ապա նրանց նկատմամբ ինչու՞ պատասխանատվության միջոցներ չեն ձեռնարկվել:
2.Եթե հիշյալ անձանց տվյալ արարքը քրեական կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չի պարունակում, ապա մեր երկրում ԼԳԲՏ- ներին, այլասերվածներին, քայքայիչ աղանդներին մարդու իրավունքների անվան տակ հովանավորելու, պաշտպանելու համար Հայաստանում ԱՄՆ- ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների մուտքերի վրա ազգային ու քրիստոնեական արժեքների պաշտպան, պատվախնդիր և հայրենասեր հայերի կողմից առաջիկայում ձվեր, կարտոֆիլ, լոլիկ նետելու, դեսպանների կամ դեսպանատների աշխատակիցների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու դեպքում նրանց արարքը համարվելու՞ է քրեական կամ վարչական իրավախախտում, նրանք ձերբակալվելու են կամ բերման ենթարկվելու՞ են ոստիկանության բաժին:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ